copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 14:31 05-07-2026

Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին համեմատել է դիրիժորների հետ

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով հավակնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին, ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարներին համեմատել է դիրիժորների հետ, ովքեր տարբեր կերպ են կատարում Մոցարտին։

«Մենք ունենք ընդհանուր հղման կետ՝ Կանոնադրությունը։ Բայց, գիտեք, ինձ երբեմն դուր է գալիս օգտագործել այսպիսի համեմատություն, հատկապես այն պատճառով, որ մեր հարցազրույցն անցկացվում է Վիեննայում։ Վիեննան երաժշտության քաղաք է։ Մոցարտի միևնույն երաժշտությունը կարող է կատարել մի դիրիժոր և մեկ այլ դիրիժոր, և այն կհնչի շատ տարբեր։ Ինձ դուր է գալիս այս համեմատությունը։ Պարտադիր չէ ներկայիս գլխավոր քարտուղարի նկատմամբ կիրառելիս, այլ ընդհանրապես»,- ասել է Գրոսսին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչով է իր տեսլականը տարբերվում ներկայիս գլխավոր քարտուղարի մոտեցումից, և ինչպիսի մոտեցումներ, որոնք ինքը կիրառում է ԱԷՄԳ-ում, կարող էր օգտագործել ՄԱԿ-ում։

Նա հավելել է, որ նույնը կարելի է ասել նաև ԱԷՄԳ-ի Կանոնադրության մասին. ունենալով կանոնների և պարամետրերի միևնույն հավաքածուն՝ կարելի է լինել շատ տարբեր գլխավոր տնօրեն կամ շատ տարբեր գլխավոր քարտուղար։

«Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք աշխատում, վստահության ինչպիսի մակարդակ եք ի վիճակի ներշնչել ձեր զրուցակիցներին։ ՄԱԿ-ը տարբերվում է ԱԷՄԳ-ից։ ՄԱԿ-ում կա շատ կարևոր կենտրոն՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները, այնուհետև ոչ մշտական անդամները, ապա Գլխավոր ասամբլեան։ Եվ այս բոլոր տարբեր հարթակների հետ պետք է փոխգործակցել տարբեր ձևերով»,- հավելել է ԱԷՄԳ-ի ղեկավարը։

Գրոսսիի խոսքով՝ գլխավոր քարտուղարը մի մարդ է, ով խոսում է բոլորի հետ, շատ ակտիվ մարդ է։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է