copy image url
Սպորտ 1 ժամ առաջ - 11:37 05-07-2026

ԱԱ-2026. Ֆրանսիան ծանրագույն հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչի երկրորդ դիմակայությունում Ֆրանսիայի ազգային հավաքականը ծանրագույն պայքարում նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության հասավ Պարագվայի ընտրանու նկատմամբ և նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Հանդիպման միակ և հաղթական գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսում: 70-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կիլիան Մբապեն՝ վճռելով խաղի ելքը։

Այս ծանրագույն հաղթանակի շնորհիվ Ֆրանսիայի ազգային հավաքականը շարունակում է պայքարը մունդիալում։

Ինչպես արդեն հայտնի է, քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները մրցելու են Մարոկկոյի ընտրանու հետ. հանդիպումը կայանալու է հուլիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 00:00-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում