copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 11:30 05-07-2026

Շղթայական ավտովթար՝ Չարենցավանում. բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա Սամվել Խ․-ի վարած «Toyota» մակնիշի և 52-ամյա Արթուր Ա․-ի վարած «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արթուր Ա․-ն, ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 49-ամյա Լուսինե Մ․-ն, 47-ամյա Ռուզան Ս․-ն և նշված փողոցում կանգնած և ուղևորներին օգնություն ցուցաբերած Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Դ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել են «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում