Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել՝ «Իրավական ուղի իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արմինե Թումասյանին, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մելիք Մելիքյանին և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին։
Ձայները բաշխվել են հետևյալ ձևով․
Արմինե Թումասյան - 167
Մելիք Մելիքյան - 143
Հասմիկ Հարությունյան - 139
Արտակ Մնացականյան - 46
Լուսինե Հակոբյան - 31
Անուշ Հակոբյան - 10
Մարիամ Անտոնյան 10