copy image url
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:13 03-07-2026

Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում հանդիպել է «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ և «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահ Ջորջ Լոգոթետիսի հետ։

Ինչպես տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։

Նշվում է, որ բացի գործարարությունից՝ Լոգոթետիսը ակտիվորեն ներգրավված է բարեգործական և սոցիալական նախաձեռնություններում՝ «Libra Philanthropies»-ի միջոցով։

Նա ակտիվորեն համագործակցում է տարբեր երկրների ակադեմիական հաստատությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ ​

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված