Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 13:54 03-07-2026

Տոնական մթնոլորտ, շքեղ ծաղիկներ. ինչպես է Դիանա Հարությունյանը նշում ծննդյան տարեդարձը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգչուհի Դիանա Հարությունյանի ընտանիքում տոնական տրամադրություն է։ Երգչուհին նշում է իր ծննդյան տարեդարձը։ Այս ծ առիթով Դիանան սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում կիսվել է շքեղ տոնական կադրերով և հանդես եկել գրառմամբ։

Երգչուհին որոշել է իր հետևորդների հետ կիսվել կյանքի իր գլխավոր բանաձևով և պատասխանել այն հարցին, որն իրեն հաճախ են ուղղում։

Դիանա Հարությունյանն իր հուզիչ գրառման մեջ անդրադարձել է իր հաջողության ու ներքին ուժի աղբյուրին՝ կարևոր պատգամ հղելով բոլորին. «Ինձ միշտ հարցրել են, ո՞րն է իմ ուժեղ, հաջողակ ու երջանիկ լինելու գրավականը… Իմ պատասխանը՝ Աստծուն լինել շնորհակալ, միշտ ու ցանկացած իրավիճակում դիմել Նրան։ Անչափ սիրում եմ այս օրը՝ իմ ծննդյան օրը, ու շնորհակալ եմ բոլորիդ, որ կաք ու ինձ հետ եք։ Happy Birthday To Me»,- անկեղծացել է երգչուհին։

Երգչուհին հրապարակել է նաև տեսանյութ և լուսանկարներ, որոնք փոխանցում են օրվա տոնական շունչը։ Կադրերում երևում է լողավազանի մոտ ստեղծված հեքիաթային ու էսթետիկ միջավայրը՝ զարդարված բազմաթիվ նրբագեղ ծաղիկներով ու փուչիկներով։ «Օրը համարենք սկսված»,- տեսանյութին կից կարճ մակագրել է հոբելյարը։

Երգչուհու հրապարակումը հղել են շնորհավորանքներ։

Գործընկերներն ու հավատարիմ երկրպագուները մեկնաբանություններում բարեմաղթանքներ են հղում Դիանային։


Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
23:16 Ամեն տեսակ ճնշում ու սցենար տեսել ենք. կոմկուսի Գյումրիի խմբակցության ղեկավար
23:52 Նիկոլը անգնահատելի օգուտ տվեց հայ ազգին՝ ցույց տալով իր իրական պատկերը
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:45 Քիչ էր մնում վիրահատեին. ինֆլուենսեր Աքսաննան ահազանգել է եղունգների լիցքից հետո առաջացած սարսափելի խնդրի մասին