copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:56 02-06-2025

Արդյո՞ք ժամանակը չէր խոսելու չար ծառի չար պտուղները մերժելու, այլ ոչ թե բարին ու չարը «միաբանության» նույն պարկում դասդասելու մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ուշադիր կարդացի Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը՝ որպես ինձ համար ղեկավար կարգադրագիր։ Խորհուրդն ինձ ու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր մյուս զավակներին հորդորում է «լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության»։

Խոստանում եմ անշեղորեն կատարել այս հորդորը և ուժերիս գերլարումով խուսափել հիասթափությունից (ինչը հեշտ չէ):

Բայց մի կարևոր կետ կա, որը, կարծում եմ, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի. ու՞մ հետ ես պետք է լինեմ «միաբան ու միասնական»։ Օրինակ՝ ն.փաշինյանի ու գնել սարգսյանի՞, որոնք իրենց հռչակում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, բայց հայհոյում ու զրպարտում են իմ Եկեղեցու նվիրապետներին։ Ինչպե՞ս պետք է որոշեմ - ու՞մ հետ լինել «միաբան ու միասնական»։

Արդյո՞ք ժամանակը չէր վերջապես խոսելու նաև չար ծառի չար պտուղները մերժելու, այլ ոչ թե բարին ու չարը «միաբանության» նույն պարկում դասդասելու մասին։ Չգիտեմ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ