copy image url
Ներքին Արտաքին 5 տարի առաջ - 11:10 22-01-2021

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Էնթոնի Բլինքենը, գրավոր պատասխանելով Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեզի հարցերին, նշել է. «Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունների լույսի ներքո Բայդենի վարչակազմը վերանայելու է մեր անվտանգային աջակցությունն Ադրբեջանին»: Բլինքենը հավելել է նաև, որ ամերիկյան նոր վարչակազմը կարող է կրկին գործածել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելք է սահմանում Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համար:

«Այս պաշտոնում հաստատվելու դեպքում ես կաշխատեմ Կոնգրեսի և պաշտպանության քարտուղարի հետ՝ սահմանելու համար աջակցության այն ծավալը, որը կապահովի Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային պահանջները», - ընդգծել է Էնթոնի Բլինքենը և ավելացրել,- «Նախագահը շեշտել է, որ ԱՄՆ-ը պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը՝ հակամարտության հարատև լուծում գտնելու համար՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ: Հաստատվելու դեպքում ես ջանք չեմ խնայի, որպեսզի ապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը՝ բացառելով նոր պատերազմը: Սա ներառում է մեր ակտիվացումը Մինսկի խմբի շրջանակում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք՝ երրորդ կողմերի ցանկացած նոր միջամտությունը կանխելու համար», - ամփոփել է ԱՄՆ Պետքարտուղարության ապագա ղեկավարը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում