copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:25 02-07-2026

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը գա և Ձեզ շնորհակալություն հայտնի. Սիմոնյանը՝ Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ազգային ժողովի նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համատեղ աշխատանքի և համագործակցության համար:

«Ես ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին Ազգային ժողովի նախագահը գա և Ձեզ նույնպես շնորհակալություն հայտնի աշխատանքի, համագործակցության, ձեր՝ թե՛ ընկերական, թե՛ գործնական խորհուրդների ու աջակցության համար: Շատ բարձր եմ գնահատում այն ընկերությունը, ավագ ընկերոջ կարգավիճակը, որ դուք ունեք իմ սրտում, իմ հոգում, իմ մտքում»,- նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը և Ալեն Սիմոնյանի դերը՝ խորհրդարանը 2021-2026 թվականներին ղեկավարելու գործում:

«Ես ինքս եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր 1995-1999 թվականներին, շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում խորհրդարանական մթնոլորտ, քննարկումներ, բայց, ի տարբերություն այն տարիների, 2021-2026 թվականներն առանձնահատուկ էին իրենց բոլոր խնդիրներով, որոնց պայմաններում մենք ապրել ենք: Մենք միասին ենք անցել այս շրջանը՝ 2022 թվականի մարտից, որպես Հանրապետության նախագահ, բայց մինչև այդ՝ որպես նախարար:

Ես շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որ ցուցաբերել եք և՛ այն ժամանակ, և՛ դրանից հետո՝ որպես Հանրապետության նախագահի: Այն, ինչ կատարեց այս գումարման Ազգային ժողովը, հավատացեք, պատմական է: Պատմական է նաև իր ընդունած որոշումներով: Դուք 1990 թվականից մինչև հիմա Ազգային ժողովի նաև միակ նախագահն եք, որը գլխավորել է Ազգային ժողովն ամբողջ գումարման ընթացքում: Սա ևս մեր ժողովրդավարության հասունացման ձեռքբերումներից է»,- ընդգծել է Հանրապետության նախագահը:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը