copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 17:22 02-07-2026

Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու. ՆԳ նախարար

Հուլիսի 6-ից 50,000 դրամ վճարով հնարավոր կլինի վերականգնել վարորդական իրավունքը՝ առանց քննություն հանձնելու:

Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունը ուժի մեջ է մտնում, երկու իրավիճակ կարող ենք ունենալ, առաջինը, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, հուլիսի 6-ից մինչև 1 տարվա ընթացքում անձինք կարող են դիմել, հերթագրվել, օր վերցնել վարորդական իրավունքի վերականգնման համար, և այցելեն հաշվառման քրեական ստորաբաժանում, 50,000 դրամ տեղում կատարեն համապատասխան վճարումը ու առանց քննության ստանան վարորդական իրավունքը»,- նշել է Սարգսյանը:

Փաշինյանը հավելեց՝ կարգավորումը չի տարածվելու այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով են զրկված լինում: Կարգավորումը տարածվելու է զուտ վարչական զրկումների վրա, օրինական ուժի մեջ մտած դատավճիռների դեպքում դա լուծելի չէ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է