copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:48 01-07-2026

Գերմանիայում գողացել են Պուշկինի՝ մոտ 2 մետրանոց արձանը

Գերմանիայի Հեմեր քաղաքում տեղադրված ռուս բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի բրոնզե հուշարձանը գողացել են։ Այդ մասին Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունն է հայտնել։

«Ցնցված ենք գերմանական Հեմեր քաղաքում ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի գողության մասին լուրից»,- նշել է ՌԴ դեսպանատունը։

Հաղորդվում է, որ Պուշկինի 1,8 մետրանոց բրոնզե հուշարձանը, որի հեղինակը քանդակագործ Գրիգորի Պոտոցկին է, Հեմերում կանգնեցվել է 1994 թվականին։ Հուշարձանը Հեմերի քույր քաղաք Շոլկովոյի նվերն է եղել։

Դեսպանատնից նշել են, որ մշտական կապի մեջ են քաղաքային իշխանությունների և իրավապահների հետ՝ պարզելու դեպքի հանգամանքները։ ՌԴ դեսպանատունը հույս է հայտնել նաև, որ չարագործներին շուտ կհայտնաբերեն, իսկ Պուշկինի հուշարձանը կրկին կկանգնեցվի իր նախկին տեղում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին