copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 18:21 30-09-2025

Թավշուկները շատ են սիրում մեր մարզիկների հաջողությունները վերագրել «իրենց դարաշրջանին». Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՀԱՆԵ´Ք, ՀԱՆԵ´Ք

Հանեք Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների էջերից ճանապարհաշինարարության ու մանկապարտեզ-դպրոցների լուսանկարները ու տակը բովանդակություն չի մնա:

Սրանց մոտ միշտ լավ է ստացվում հարկատուների փողերի հաշվին արածը հենց հարկատուների վրա ծախելը:

Հա, մեկ էլ թավշուկները շատ են սիրում մեր մարզիկների հաջողությունները վերագրել «իրենց դարաշրջանին»:

Ասենք նախկին կամ ներկա նախարարներ, մարզիկների աշխատանքի ու տառապանքի արդյունքում ունեցած ձեռքբերումները պարտադիր պետք է սեփականաշնորհեն, երբ իրենց արածն ընդամենը հարկատուների փողով իրականացրած աջակցություն է, ոչ ավելի:

Ի՞նչ բարոյականությամբ ես քեզ իրավունք վերապահում փիառվել, երբ տապալել ես հայկական ֆուտբոլը, մերժել ես շախմատի ոլորտում հայկական հաջողությունները, դրանց մասին չհիշատակելով անգամ դպրոցական դասագրքերում: Հիմա էլ շախմատը քիչ քիչ փոխարինում են ծանրամարտով:

Հորդորս է մեր մարզիկներին՝ ինչքան հնարավոր է հեռու մնացեք ու մի´ թաթախվեք քաղաքական կենդանիների հետ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը