copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:36 01-07-2026

Թուրքիան չափազանց կարևոր դեր ունի ՆԱՏՕ-ում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեն խոսել է Անկարայում հուլիսի 7-8 կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ։ Նա նշել է, որ Թուրքիան չափազանց կարևոր դեր ունի Հյուսիսատլանտյան դաշինքի համար։

«Թուրքիան դաշինքի ամենաուժեղ բանակներից մեկն է։ Շատ լավ սպառազինված ու մարզված։Ունի հսկայական ռազմարդյունաբերական առավելություն։ Ռազմարդյունաբերության արտադրության ավելացումն ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է։ Մենք այս հարցի վրա կկենտրոնանանք Անկարայի գագաթնաժողովի առաջին օրը կայանալիք ռազմարդյունաբերական ֆորումում»,- նշել է Ռուտեն։

Ռուտտեն նաև հույս է հայտնել, որ երբ մարդիկ ապագայում հիշեն Անկարայի գագաթնաժողովը, կասեն, որ դա գագաթնաժողով էր, որտեղ ստանձնած պարտավորությունները գործնականում կիրառվեցին:

«Մենք խոստումներ տվեցինք Հաագայում, և Անկարայի գագաթնաժողովը պետք է լինի իրականացման գագաթնաժողով», ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին