copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:19 30-06-2026

Զինված հարձակում Գերմանիայում. կասկածյալը ծագումով թուրք է

Գերմանիայի Համբուրգ քաղաքին հարակից Շտադե քաղաքում զինված հարձակում է եղել երիտասարդական կենտրոնի վրա։

Շենքում, որտեղ եղել է զինված հարձակումը, բնակվելիս են եղել հղի կանայք, միայնակ մայրեր և սոցիալական աջակցության կարիք ունեցող կանայք։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 3 մարդ։ Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածներից մեկը 45-ամյա թուրք է և ունի քրեական անցյալ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրա երեխայի խնամակալության թեմայով վեճ է ծագել, ինչից հետո նա սկսել է կրակել շենքի բնակիչների ուղղությամբ։ Այդ կրակոցներից սպանվել է 6 մարդ։

Բոլոր զոհերը (4 կին և 2 տղամարդ) եղել են այդ հաստատության աշխատակիցներ։ Մի քանի քաղաքացի էլ վիրավորվել է, իսկ զինված հարձակման մեջ կասկածվողի կնոջ և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա