copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 12:55 30-06-2026

Ապահովագրական համակարգը չի կարող գործել, եթե պացիենտների շարժը կանոնակարգված չլինի. Ավանեսյանը՝ հերթերի մասին

Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով այն դժգոհություններին, որ քաղաքացիները երկար են սպասում թերապևտի մոտ գրանցման հերթին, նշեց, որ առաջնային օղակի աշխատանքի կանոնակարգումն ապահովագրական համակարգի կարևոր բաղադրիչներից է։

«Քաղաքացին նախ դիմում է իր կցագրված թերապևտին։ Եթե ցանկանում է փոխել թերապևտին, դա շատ պարզ գործընթաց է․ հավելվածի միջոցով կարող է փոխվել և կցագրվել մեկ այլ բժշկի։ Ապահովագրական համակարգը չի կարող գործել, եթե պացիենտների շարժը կանոնակարգված չլինի։ Սա ապահովագրական համակարգի հիմնարար սկզբունքներից մեկն է»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ համակարգի ներդրման սկզբնական փուլում 1-2 ամիս սպասման ժամկետը կարող է դիտարկվել որպես անցումային շրջան։

«Այո՛, 1-2 ամիսը կարող է դիտարկվել՝ որպես սովորական անցումային շրջան։ Սակայն մենք արդեն արձանագրել ենք նաև արհեստական տեղաշարժեր, որոնք պետք է կարգավորվեն համապատասխան իրավական մեխանիզմներով»,- նշեց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում անհրաժեշտ է պահպանել ծառայությունների ծավալի և ֆինանսական հնարավորությունների հավասարակշռությունը։

«Մենք միշտ պետք է գնահատենք, թե համակարգն իր ֆինանսական հնարավորությունների սահմաններում ինչ ծառայություններ կարող է ապահովել։ Եթե մարդուն անհրաժեշտ է բուժօգնություն, նա պետք է այն ստանա ապահովագրական փաթեթի շրջանակում։ Իսկ եթե ցանկանում է ավելի հարմարավետ պայմաններ կամ լրացուցիչ ծառայություններ, դրա համար նախատեսված են կամավոր ապահովագրական փաթեթներն ու վճարովի ծառայությունները»,- ասաց նախարարը։

Նախարարը նաև արձագանքեց այն մտահոգություններին, որ երկար հերթերի պատճառով որոշ քաղաքացիներ կարծում են, թե բժիշկները կանխիկ վճարների միջոցով հերթից դուրս են ընդունում հիվանդներին։

«Եթե համակարգում չլինեն հստակ կանոններ, այն պարզապես չի կարողանա գործել»,- ընդգծեց Ավանեսյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը