copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:41 29-06-2026

Ռուբիոն և ԱՄՆ հատուկ բանագնացը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի հետ Իրանի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երկուշաբթի օրը հեռախոսային ճեպազրույց կանցկացնեն Կոնգրեսի երկու պալատների համար՝ Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։

Politico-ի տվյալներով՝ ճեպազրույցը տեղի կունենա առցանց՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ, և որ այն տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում, Կատար:

Միևնույն ժամանակ, Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբ-Աբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը այս շաբաթ չեն պլանավորում հուշագրի իրականացման վերաբերյալ որևէ աշխատանքային խմբի հանդիպում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում