copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:42 29-06-2026

Ծեծկռտուք՝ Երևանում․ 57-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 25-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանոթյան գլխավոր վարչության Ավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 57-ամյա Արմեն Հ․-ն և հայտնել, որ Ավանում, Հրաչյա Աճառյան փողոցի 37 հասցեի դիմաց իր հետ վիճել են և ինքն իրեն վատ է զգում, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ Արմեն Հ․-ն «պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում Ավան, Աճառյան փողոցի 40/1 հասցեում գործող «Տ.Ա.Մ.-ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ին պատկանող անասնակերերի խանութում առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Հ․-ն և Երևանի բնակիչ 41-ամյա Էդգար Հ․-ն բռունցքներով հարվածել են Արմեն Հ․-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը
13:52 Գոռ Հակոբյանը հիվանդասենյակից լուսանկար է հրապարակել. ինչպես է ընթանում Ֆելիքսի բուժումը