Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:45 04-10-2022

Կառավարությունն առաջարկում է զինվորական ծառայությունից տարկետման տարիքը սահմանել մինչև 28 տարեկանը

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է խորհրդարանը, այսօր ԱԺ-ն այն քննարկել է երկրորդ ընթերցմամբ: Օրենքի նախագիծը վերաբերում է տարկետման իրավունքի տրամադրմանը:

Ինչպես ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, բնագիտական տեխնոլոհգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններում կառավարությանը տրվում է իրավունք սահմանել բուհերի և մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել դիմորդները, ստանալ տարկետման իրավունք, որը կտրվի երեք մակարդակներում:

Ուղղությունները կընտրվեն ըստ գերակայությունների և անհրաժեշտության:

«Նպատակը, որ բուհերի դռները բացվեն դիմորդների առջև պետության համար կարևոր ուղղություններով՝ որակյալ կադրեր ունենալու և հետագայում ըստ անհրաժեշտության ներգրավվելու նպատակով: Երկրորդ փոփոխությունը հետևյալն է՝ այժմ զորակոչի տարիքը մինչև 27-ն է, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ 27-ը չլրացած, տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում զորակոչվում են բանակ օրենքի պահանջի համաձայն: Կրթությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ, սա բերում էր արհեստական լուծումների: Սրանով մենք առաջարկում ենք տարիքը սահմանել 28 տարի, որով կլուծվի խնդիրը» ,-նշել է Դումանյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ