Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 17:26 29-06-2026

Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն

Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների: Այս մասին ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիթը Fox News-ին տված հարցազրույցում:

«Իրանը հանդիպման խնդրանք է ներկայացրել այս շաբաթվա համար։

Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների։

Այդ բարձր մակարդակի բանակցությունների շրջանակներում տեղի կունենան տեխնիկական քննարկումները»,- նշել է Լիվիթը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով:

Սակայն Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Կազեմ Ղարիբաբադին, որը ԱՄՆ-ի հետ հուշագրի իրականացման բանակցողների թիմի անդամ է, հերքել էր Դոհայում ԱՄՆ-ի հետ տեխնիկական խորհրդակցություններ սկսելու մասին տեղեկությունը:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իջ էջում գրել է, որ Իրանը հանդիպում է խնդրել և այն կկայանա վաղը՝ Դոհայում: