Երգիչ Արամեի կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, ով ակտիվորեն հետևում է իր բլոգին, շարունակում է սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել ընտանեկան ջերմ, խաղաղ ու գեղեցիկ պահերով։
Այս անգամ Աննան հետևորդների դատին է հանձնել նոր, չափազանց հետաքրքիր ֆոտոշարք ձիարշավարանից։ Կադրերից երևում է, որ երգչուհին իր հանգստյան օրը նախընտրել է անցկացնել բնության գրկում՝ սիրելի որդու հետ միասին վայելելով ձիավարության ընթացքը։
«Անկրկնելի մայր ու որդի կապ. լուսանկարներից պարզապես դրական էներգիա է փոխանցվում»,-մեկնաբանություններում նշել են երկրպագուները։
Հետևորդները, ինչպես միշտ, հիացել են հրապարակված նոր կադրերով՝ ընդգծելով նրանց ընտանիքում տիրող ներդաշնակ ու ջերմ մթնոլորտը։