copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 13:42 28-06-2026

Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը հավակնում են ԱԺ փոխնախագահի պաշտոնին

Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ պայքար է սկսվել։

Այդ պաշտոնին այս պահին հավակնում է չորս ՔՊ-ական։ Նրանցից մեկը պատգամավոր Արման Եղոյանն է։

Նա Factor.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ արդեն առաջադրվել է ներկուսակցական ընտրությանը մասնակցելու համար։

Factor.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունի նաև Արուսյակ Ջուլհակյանը։ Նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. նա մեր բազմաթիվ զանգերին չպատասխանեց։