copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:45 08-08-2025

Արուսյակ Ջուլհակյանը նեղսրտել է «Ժողովուրդ» օրաթերթի հոդվածից. խոսենք փաստերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը երեկ նեղսրտել էր իր մասին գրված մի հոդվածի առիթով։ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր հոդված, որում ներառել էինք նրա՝ ՔՊ վարչության անդամ դառնալու պայքարի մասին՝ զուգահեռ գրելով նրա կենսագրության և հայտարարագրի վերաբերյալ։ Տեխնիկական փոքրիկ վրիպակը Արուսյակ Ջուլհակյանն օգտագործեց որպես առիթ՝ վիրավորանքի և իր մաղձը թափելու համար։ Սակայն, եկեք խոսենք փաստերով։ Ջուլհակյանը գրել էր. «…Ես իհարկե հասկանում եմ, որ ամենալուրջ «կեղտը», որ կարողացել եք գտնել ինձ վրա, հիփոթեքով բնակարանն է, որը նույնիսկ դեռ չեն հանձնել ինձ շահագործման, բայց դա մի կողմ․․․»։ Բնակարան գնելը «կեղտ բռնել» համարող պատգամավորին ամեն դեպքում կարող ենք ասել, որ բնակարան գնելը մեղք չէ։ Իսկ որ բնակարան եք գնել միայն պատգամավոր դառնալուց հետո և գործուղումների ու պարգևավճարների շնորհիվ հարստանալու հաշվին եք այն ձեռք բերել, իբրև փաստ անհերքելի է։ «Ես չունեմ վարկեր և փոխառություններ տարբեր բանկերից: Բանկերից այլ բան ունեմ, բայց, թե այ ինչ, կիմանաք, երբ հայտարարագիր կարդալ սովորեք», – գրել էր Ջուլհակյանը։ Իբրև վարկ-փոխառություն՝ պատգամավորը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից ստացել է 2 մլն 826 հազար դրամ վարկ։ Հավելում կատարելով նախորդ նյութին՝ նշենք, որ իբրև տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում Արուսյակ Ջուլհակյանը ստացել է գրեթե 2,3 մլն դրամ և 525 դոլար գումար։ Ահա այսպես հեղափոխությունից հետո ՔՊ-ական շատ պատգամավորներ ոչ միայն կայուն աշխատանք ունեն, այլև տներ ու մեքենաներ են ձեռք բերում, ամառանոց ու ավտոտնակ՝ հընթացս վիրավորելով լրագրողներին: Խաղաղվե՛ք, տիկնա՛յք և պարոնա՛յք, դուք վաղուց մերժված «նախկիններից» ավելի եղկելի եք, ավելի կոռումպացված ու ավելի երեսպաշտ: Սա արդեն կայուն կարծիք է ՀՀ-ում դարձել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը