copy image url
Մամուլ 3 շաբաթ առաջ - 08:38 27-06-2026

ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխող կուսակցության վարչության իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվում է ոչ միայն ԱԺ ղեկավարության, այլև ամբողջ կուսակցության քաղաքական դեմքերի թարմացման հարցը։ Ըստ մեր տեղեկությունների՝ վարչության փակ քննարկումներում արձանագրվել է, որ կուսակցությունը պետք է «դիմափոխվի», և փոփոխությունները չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների մակարդակով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչությունում քննարկվել է նաև խորհրդարանական խմբակցության ղեկավար կազմի փոփոխության հարցը։ Ըստ այդմ՝ գործող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այլևս չեն դիտարկվում որպես այն գործիչները, որոնք կարող են շարունակել զբաղեցնել իրենց ներկայիս պաշտոնները։

Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Կոնջորյանի դեպքում բացասական ազդեցություն են ունեցել ինչպես հանրային մեծ արձագանք ստացած ընտանեկան թեմաները՝ առանձնատների, արտոնյալ պայմաններով ձեռք բերված գույքի, ինչպես նաև եղբոր, քրոջ և մոր անվամբ ձևակերպված անշարժ գույքի վերաբերյալ հրապարակումները, այնպես էլ նրա քաղաքական կենսագրությունը։

ՔՊ ներսում հիշեցնում են, որ մինչև կուսակցությանը միանալը Կոնջորյանը եղել է 3 տարբեր քաղաքական ուժերում, իսկ ժամանակին ՔՊ է ընդունվել Ալեն Սիմոնյանի երաշխավորությամբ։ Այժմ, երբ Ալեն Սիմոնյանի ազդեցությունը կուսակցության ներսում զգալիորեն թուլացել է, Կոնջորյանի դիրքերն էլ այլևս նախկինը չեն։

Մեր տեղեկություններով՝ թեև Կոնջորյանը վերջին փուլում աջակցություն չցուցաբերեց Ալեն Սիմոնյանին և նույնիսկ առաջադրվեց ԱԺ նախագահի թեկնածու, այդ քայլը նրան քաղաքական դիվիդենտներ չի բերել։ Ավելին՝ ըստ մեր աղբյուրների, նա մտերիմների շրջանում անկեղծացել է, որ պատրաստվում է անձամբ դիմել Նիկոլ Փաշինյանին՝ կարիերայի առաջխաղացման խնդրանքով՝ հիմնավորելով, որ ամենաբարդ ժամանակահատվածում ղեկավարել է խորհրդարանական խմբակցությունը։

Ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանին, ապա, ըստ ՔՊ վարչության մեր աղբյուրների, կուսակցությունում նույնպես գիտակցում են, որ հանրային ընկալման մեջ նրա անվան հետ կապվող նախկին աղմկահարույց թմրանյութի պատմությունը մինչ օրս չի մոռացվել և շարունակում է բացասաբար անդրադառնալ նրա քաղաքական վարկանիշի վրա։ Այդ պատճառով նա ևս այլևս չի դիտարկվում որպես խմբակցության քարտուղարի պաշտոնը պահպանելու կամ այդ ուղղությամբ առաջ շարժվելու թեկնածու։

Այսպիսով՝ կուսակցությունը նախընտրում է իր ներսում բարձր հեղինակություն ունեցողներին առաջ տանել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել