Փաստաբան Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը.
Նկարում Ընտրական օրենսգրքի, ընտրական իրավունքի հետ կապված առաջարկվող փոփոխությունն է, որը ներկա ԱԺ-ն արագությամբ ուզում է անցկացնել։

Սա ունի երկու քաղաքական նպատակ`
1) Ամրապնդել այն նարատիվը, որ իբր այս ընտրություններին դրսից բազմաթիվ մարդիկ են եկել, քվեարկել, ու իրենց պատճառով ենք մենք շարունակելու այս բառդակում ապրել։
2) Սահմանադրական հանրաքվեի համար քվորումի պահանջ կա․ որպեսզի սահմանադրությունն անցնի, ընդհանուր ընտրողների 25%-ը պիտի «ԱՅՈ» քվեարկի։ Հիմա այս օրենքով այդ 2.5 մլն ընտրողների քանակն ուզում են քչացնել, որպեսզի ավելի քիչ ձայն պետք լինի Սահմանադրությունն անցկացնելու համար։
Հ.Գ. Ծրագրավորողները մի տերմին ունեն՝ «կաստիլ» (hack): Զուտ փոփոխության ձևն ինքնին սրտխառնոց է առաջացնում։ Նայում ես ձևակերպման ձևին, արդեն պարզ է դառնում, որ այսպիսի բան օրենքում պիտի չլիներ։