Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:18 26-06-2026

Փաշինյանն անտեսում է նրանց քվեն, ովքեր չեն ընդունում, որ Արցախյան շարժումն ավարտվել է. ՀՅԴ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անտեսում է ՀՀ–ի ավելի քան կես միլիոն քաղաքացիների քվեի իրավունքը, որոնք չեն կիսում իր՝ «Ղարաբաղի շարժումը չի շարունակվում, չի շարունակվելու» տեսակետը։ Այդ մասին ասված է ՀՅԴ Հայ դատի կետրոնական խորհրդի այսօրվա հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է մեր պետականության համար։

«Այդ ավելի քան կես միլիոն ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իրենց տեսակետը բարձրաձայնելու, հետապնդելու, եթե նույնիսկ էդ պրոցեսը կարա խնդիրներ առաջացնի։ Ավելին` Նիկոլ Փաշինյանը, որի կուսակցությունը հետևողականորեն հրաժարվել է և շարունակում է հրաժարվել այն ամեն ինչից, ինչ համահայկական է, ազգային է, ցանկանում է ստիպել, որ ՀՀ սահմաններից դուրս ապրող հայերը՝ անկախ իրենց քաղաքացիությունից, զրկվեն իրենց տեսակետն ունենալու, այդ տեսակետն արտահայտելու և դրա իրականացումը հետապնդելու իրավունքից»,– ասված է հայտարարության մեջ:

ՀՅԴ Հայ դատի կետրոնական խորհուրդը համոզված է` Փաշինյանը «մոլորության» մեջ է` նա չի հասկացել ժողովրդավարության իմաստը, էությունը։

«Նա չի հասկանում, որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է՝ միաժամանակ երաշխավորելով փոքրամասնության մարդկային և քաղաքացիական իրավունքները»,– նշել են ՀՅԴ–ից։

Ըստ Հայ դատի կետրոնական խորհրդի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ և հետևողականորեն շարունակում է Ադրբեջանի հակահայ և հակաՀայաստան քայլերն արդարացնողի իր վարքագիծը՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված «Արևմտյան Ադրբեջանի» քարոզչությունն ու այդ ուղղությամբ Ադրբեջանի պետական քայլերը համարելով պարզապես «հայելային արձագանքներ»։

«Պատմությունից և ներկա իրականությունից ոչինչ չհասկցած կամ չհասկացող Նիկոլ Փաշինյանի համար հայ ազգային քաղաքական միտքն է պատճառը, որ Թուրքիան գործադրել է Հայոց ցեղասպանությունը, որ Ադրբեջանը ցեղասպանական քաղաքականություն է վարել Արցախի դեմ՝ հայաթափ անելով այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր միասնաբար սպառնում են Հայաստանի Հանրապետության գոյությանը, սպառնում են առնվազն պատերազմով, եթե չբավարարվեն իրենց պահանջները»,– ընդգծել են Դաշնակցությունից։

Հայ դատի համակարգից հավաստիացնում են` վճռական և նպատակասլաց շարունակելու են մասնակցել ՀՅԴ պայքարին՝ ամենուրեք պաշտպանելու հայության, ներառյալ՝ արցախցիների բոլոր իրավունքները։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին