copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:22 26-06-2026

6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից

Ռումինիայի Բուզեու քաղաքում անցկացվել է Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադան, որին մասնակցել են 23 պետությունների 133 աշակերտներ։ Յուրաքանչյուր պետություն կարող էր ներկայացնել առավելագույնը 6 մասնակից։

Հայաստանի թիմը մասնակցել է 6 աշակերտներով և արժանացել 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալների։

Ոսկե մեդալ է նվաճել «Քվանտ» վարժարանի աշակերտ Հայկ Մանուկյանը (10-րդ դասարան), արծաթե մեդալ՝ «Այբ» դպրոցի աշակերտ Լևոն Հայրապետյանը (8-րդ դասարան)։

Բրոնզե մեդալի են արժանացել «Գազպրոմ Արմենիա» հիմնական դպրոցի աշակերտ Էրիկ Հասրաթյանը (9-րդ դասարան), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի աշակերտներ Թադե Մորադյանհաջիաբադին (8-րդ դասարան), Արտաշես Թումանյանը (9-րդ դասարան), Խաչատուր Վարդանյանը (9-րդ դասարան)։

Թիմը ղեկավարել են «Քառակուսի» կրթական հիմնադրամի մասնագետները՝ Տիգրան Չթյանն ու Էդգար Հողմրցյանը։

Պատանիների մաթեմատիկայի բալկանյան նախորդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել էր «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Տիգրան Հախեյանը և արժանացել արծաթե մեդալի։

Օլիմպիադային մասնակցելու իրավունք ունեն մինչև 15 տարեկան դպրոցականները։

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին