Կալիֆորնիա նահանգի Չիկո քաղաքի գրադարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է San Francisco Chronicle թերթը։
Զոհվածների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է, որ նրանք չափահասներ են։ Վիրավորում է ստացել նաև մեկ անչափահաս, որը հոսպիտալացվել է։
Դեպքի վայր օպերատիվորեն ժամանած իրավապահներին հաջողվել է բերման ենթարկել կրակողին, երբ նա փորձել է լքել տարրական դպրոցի մոտակայքում գտնվող գրադարանի տարածքը։ Նրա ինքնությունը դեռևս չի բացահայտվում։
Պարբերականի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները։