copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 21:14 22-06-2026

Իրանի պատվիրակությունը մեկնել է Օման՝ քննարկելու Հորմուզի նեղուցի հարցը

Իրանի պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար։

IRNA-ի փոխանցմամբ՝ այն գլխավորում է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Իրանական պատվիրակությունը նախատեսում է հանդիպել Օմանի սուլթան Հայթամ բին Թարիքի հետ՝ երկկողմ համագործակցության ընդլայնման և Հորմուզի նեղուցում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը քննարկելու համար։

Պատվիրակության մեջ է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին։

Ձեզ գուցե հետաքրքրի