Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:00 22-06-2026

Կոռուպցիան հենց վերևից է գալիս. արդեն ծիծաղելի է․ հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Քաղաքական ուժերի միջև փոխադարձ մեղադրանքներն ու վերջին շրջանում հրապարակված ձայնագրությունները կրկին հանրային օրակարգ են բերել կոռուպցիայի թեման։ Մինչ իշխանությունները շարունակ հայտարարում են կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին, հասարակության մի հատված կասկածի տակ է դնում այդ պայքարի արդյունավետությունն ու անկեղծությունը՝ նշելով, որ տարիներ շարունակ հնչող հայտարարությունները հաճախ չեն վերածվում համակարգային փոփոխությունների։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները հավատո՞ւմ են հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը և նորմա՞լ են համարում, որ իշխանությունները մշտապես խոսում և բողոքում են կոռուպցիայից։

Հարցման մասնակիցներից մեկը նշեց. «Ճիշտն ասած, չեմ հետաքրքրվում էդ քաղաքականությամբ»:

«Իշխանության համար դա ուղղակի պատճառ է, որ քաղաքական հետապնդումներ կազմակերպեն»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ քաղաքացի, անդրադառնալով իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարություններին, ասաց. «Ամենամեծ կոռուպցիաները իրենք են»:

«Ես ձեզնից մի բան եմ խնդրում՝ բացի քաղաքականությունից ինչ հարց ուզում եք տվեք, ես ձեզ պատասխանեմ։ Ես երաժիշտ եմ, քաղաքականությունից հեռու եմ։ Ամեն դեպքում, կոռուպցիան լավ բան չէ, պետք է վերանա, արմատախիլ լինի, որ մարդիկ ավելի բարեկեցիկ ապրեն։ Բայց իրենք պետք է աշխատեն, որ չլինի։ Կոռուպցիան միշտ եղել է, կա ու կլինի, էդ ես գիտեմ, բողոքի, չբողոքի՝ կա ու կլինի»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Հարցված քաղաքացիներից մեկն էլ իշխանությունների գործունեությունը դրական գնահատեց. «Ես, ճիշտն ասած, էդքան չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, որովհետև ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի։ Բայց իշխանությունն այսօրվա դրությամբ ինչ անում է, ինձ թվում է՝ շատ ճիշտ է անում։ Մեր երկրի ապագայի համար շատ ճիշտ քայլեր է ձեռնարկում»։

Իսկ իշխանությունների կողմից կոռուպցիայի մասին մշտապես խոսելու վերաբերյալ նույն քաղաքացին հավելեց. «Արդեն ծիծաղելի է, հենց իրենից է գալիս, վերևից է գալիս, ծիծաղելի բան է»։

Մանրամասները` տեսանյութում:


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում