copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:07 10-03-2022

Վերջ՝ «Ելիր, դաշնակ Դրո» վիճակներին. հրահանգ «վերեւից»

«Ադրբեջանը կրակում է․ հետո՞ ինչ, Ադրբեջանն իր պահվածքով չպետք է մեզ շեղի… Մենք պետք է կարողանանք խաղաղություն հաստատել տարածաշրջանում»,- այսօր հայտարարել է ՔՊ-ի կողմից միաձայն ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը: Օրերս էլ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էր ասել, թե խաղաղության մասին Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները համարժեք են:

Oragir.news-ի տեղեկություններով՝ հենց այս համատեքստում էլ վերջերս սկսվել է գերատեսչությունների «անցանկալի» աշխատակիցների զտման հաջորդ փուլը. ազատվում են բոլոր այն աշխատակիցներից, որոնք չեն կիսում այս իշխանությունների տեսակետը՝ իբր «խաղաղության դարաշրջան» բացելու կեղծ օրակարգի վերաբերյալ եւ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական «հաշտեցման» մասին ունեն ազգայնական հայացքներ:

Տարբեր հաստատությունների միջին օղակների «շեֆերը» մասնավոր զրույցներում դժգոհում են, որ ուղղակի կրակն են ընկել՝ ոչ հաճելի առաջադրանք կատարելն իրենց սրտով չէ, սակայն այլ տարբերակ չունեն: Նրանց միջոցով ենթականերին փոխանցվում է ուղիղ տեքստով «վերեւից» հրահանգվածը՝ «վերջ դնել՝ «Ելիր, դաշնակ Դրո» վիճակներին»:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում