copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:07 19-02-2022

Ալեն Սիմոնյանի բարդույթները «վերևից» ճնշումների հետևանքով են. հոգեբան

Գաղնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանականների նկատմամբ հատկապես մեծացել է ատելության չափաբաժինը։ Ատելությունը դրսևորվում էր տարբեր ձևերով, օրինակ այն, որ տարածվել էր մի լուսանկար. այդ ժամանակաշրջանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի աշխատասենյակի ցուցանակը փակցված էր ԱԺ զուգարանում։ Մեծ աղմուկ հանած այդ լուսանկարը, կարծես, մեծ վրդովմունք էր առաջացրել Ալեն Սիմոնյանի մոտ։ Նա ջանք չէր խնայում՝ նախկին համբավը հետ բերելու համար։ Վերջին շրջանում հատկապես դա արտահայտվում է Սիմոնյանի պաշտոնական լուսանկարներում, որտեղ նա փորձում է հանրության շրջանում լուրջ և ազդեցիկ տպավորություն թողնել։ Իսկ շաբաթներ առաջ` նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո, ՀՀ Սահմանադրությամբ նախագահի պաշտոնը, մինչև նոր նախագահի ընտրությունը, ժամանակավորապես ստանձնող Ալեն Սիմոնյանը, բացի գործուղումային լուսանկարներից, առաջին անգամ նախագահականից նկար էր հրապարակել, որտեղ նա մեջքով էր կանգնած։ Այդ նկարը ամբողջ օրվա ընթացքում դարձավ համացանցի քննարկման թեմա։

Թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցեց հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ` հասկանալու, թե նման բնույթի լուսանկարները, այն էլ պաշտոնյայի դեպքում, ինչի հետևանք է, և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ հանրության վրա։
Մեհրաբյանն ասաց, որ մարդու մոտ հիմանական բարդույթները ոչ միայն առաջանում են ավելի շատ փոքր տարիքում՝ մինչև յոթ տարեկանը, և ավարտվում դեռահասության տարիքում, այլ նաև լինում են դեպքեր ու պատճառներ, որ առաջանում են հասուն տարիքում.
«Վաղուց ձևավորված բարդույթները հնարավոր է, որ դրսևորվում են հասուն տարիքում, բայց եթե ինքը նորմալ է եղել ու հիմա ձևավորվեց, այդպես չէ գիտականորեն, և կոմպլեքսների հետևանքով է։ Այսքան հայհոյում են, բարդույթ չի ձևավորվում, մի հատ զուգարանի համա՞ր է ձևավորվում»։
Հոգեբանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այսօրվա և պատերազմից հետո զուգարանում պաստառի լուսանկարներին, ու զուգահեռներ տանելով դրանց միջև՝ ասաց, որ մանկության ընթացքում և հասուն տարիքում կոմպլեքսների ձևավորումը այս կամ այն հետևանքով առաջացող դիրքորոշումներ են, փոքր տարիքում երեխան ամենաընկալունակն է, իսկ հասուն տարիքում՝ այն էլ պաշտոնյայի դեպքում, կարող է լինել «վերևների» ճնշումներից, ինչպես երեխայի դեպքում, երբ ծնողն ավտորիտար է լինում ու ճնշելով դաստիարակում, դա դոգմա է դառնում ու բարդույթ է առաջացնում, այդպես էլ այն դեպքում է»։
Բարդույթները, հոգեբանի խոսքով, պայմանավորված են հանգամանքներով, ոչ թե անհրաժեշտությամբ, բարդույթը ամաչելը չէ, որը սովորաբար անվանում ենք, դա այն է, որ մարդու գործողությունները պայմանավորված են այս կամ այն հանգամանքներով․
«Եթե մարդ չի անում այն, ինչ անհրաժեշտ է, այլ անում է այն, ինչ ուզում է, դա չսիրված լինելու բարդույթ է, այսինքն` օրինակ իրեն հրավիրում են միջոցառման, բայց հաց ուտելու փոխարեն սեղանին պարում է, այսինքն գնացել է հաց ուտելու, բայց ուզում է իրեն ցույց տալ, այ դա բարդույթ է։ Հնարավոր է, որ այդ բարդույթի և չսիրված լինելու հետևանքով մարդ ուզենա լինել ուշադրության կենտրոնում։ Հինգ բարդույթի տեսակ կա, որից մեկը չսիրված լինելն է, անհրաժեշտության կոմպլեքսն է, մեղքի զգացումը, վտանգը ու վերահսկողությունը, նայած թե որով է մարդ վարքագիծ դրսևորում»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում