copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 21:02 21-06-2026

Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան բողոքի

Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի՝ աղբյուրի վկայակոչմամբ, տեղեկացնում է Pars Today-ը։

Ավելի վաղ իրանական պատվիրակությունը բողոք էր հայտնել ամերիկյան կողմին՝ կապված Թրամփի նոր սպառնալիքների հետ։

«Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին և ներկայումս քննարկում է Դոնալդ Թրամփի վերջին բանավոր սպառնալիքներին համարժեք պատասխան տալու տարբերակները»,- հաղորդել էր իրանական Press TV գործակալությունը։

Քիչ ավելի վաղ՝ Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցությունների թեժ պահին, ԱՄՆ նախագահը Truth Social սոցցանցում հերթական սպառնալիքն էր հնչեցրել Իրանի հասցեին։

«Իրանը պետք է անհապաղ կանգնեցնի Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներին, որպեսզի նրանք խնդիրներ չստեղծեն։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցյալ շաբաթ, միայն՝ ավելի ուժգին!!!»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Իրանի, ԱՄՆ-ի, Պակիստանի և Կատարի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններն այսօր՝ կիրակի, հունիսի 21-ին, անցկացվել են շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի