copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 13:49 21-06-2026

Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական քաղաքների վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացվող հարձակումների կտրուկ աճի ֆոնին ռուսական զինվորականների համար նեոնացիստական ​​Կիևի նկատմամբ այլևս չկան և չեն կարող լինել որևէ սահմանափակումներ կամ կանոններ, ընդ որում՝ նրա պնդմամբ՝ պատերազմի օրենքների ու սովորույթների մասին Հաագայի կոնվենցիաներն այլևս անհրաժեշտ չեն, և միակ բանը, որը պետք է մնա սահմանից դուրս, քաղաքացիական բնակչության միտումնավոր ոչնչացումից խուսափելն է:

Այս մասին հայտնում է Meduza-ն՝ մանրամասնելով, որ այս կոշտ հայտարարությունը հաջորդել է հունիսի 18-ի գիշերը տեղի ունեցած իրադարձություններին, երբ ուկրաինական անօդաչու սարքերն իրականացրին պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածային հարձակումը, որի ընթացքում ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնեց մեկ օրում գրեթե հազար ԱԹՍ-ի ոչնչացման մասին:

Հարվածների թիրախում է հայտնվել նաև Մոսկվան, որտեղ Կապոտնյա նավթավերամշակման գործարանում խոշոր հրդեհ էր բռնկվել, սակայն նույնիսկ երկու օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել ուկրաինական այս զանգվածային գրոհը կամ մայրաքաղաքում ստեղծված արտակարգ իրավիճակը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից