copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 13:32 21-06-2026

Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին

Մարգարիտա Սիմոնյանը որոշել է Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը հատկացնել Կրասնոդարում մաչետեով մարդկանց վրա հարձակված տղամարդուն վնասազերծած ՀՌԳ 32-ամյա մարտիկին:

Ալեքսանդր Վոևոդան կնոջ և որդու հետ Կրասնոդարի առևտրի կենտրոնում է եղել, երբ 19-ամյա հանցագործը սպանել է մի կնոջ և վիրավորել ևս հինգ մարդու: Բայց ավելի շատ զոհեր կարող էին լինել, եթե չլիներ Ալեքսանդրը։ Նա վնասազերծել է հարձակվողին և օգնություն ցուցաբերել առևտրի կենտրոնի պահակին։

Ալեքսանդր Վոևոդան պարգևատրվել է Արիության շքանշանով և Մարտական գերազանցության մեդալով:

Տիգրան Քեոսայանի անվան 1 մլն ռուբլու չափով մրցանակը սահմանել է նրա այրին՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։ Այն շնորհվում է մարդկանց ցուցաբերած հերոսության, խիզախության և կրիտիկական իրավիճակներում կյանքեր փրկելու համար:

Ամենից շատ դիտված