Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 10։30-ի սահմաններում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան Ավան-Առինջ թաղամասում՝ «Այգի» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երեք բետոնե էլեկտրասյուներ տապալվել են՝ փակելով նաև ճանապարհի երթևեկելի գոտիները։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: