copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:10 04-12-2023

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Առինջում՝ տներից մեկում, հայտնաբերվել է կնոջ դի. shamshyan.com

Դեկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից իրենց տեղեկացրել են, որ կանչով մեկնել են Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Մարիետա Թ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս իրենց տան երկրորդ հարկից դեպի առաջին հարկ իջնող աստիճանները շփոթելով արդեն իսկ գործող աստիճանների հետ քանդված աստիճանների հատվածից անզգուշությամբ վայր է ընկել և տեղում մահացել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ