«Ռոստովի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է ակումբից հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանի հեռանալու մասին։ Փորձառու ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում». գրում է ArmSport-ը։
««Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս մի մարդու, որի անունն ընդմիշտ գրված է ռոստովյան ֆուտբոլի պատմության մեջ։ Կիսապաշտպան Խորեն Բայրամյանը լքում է «Ռոստովը»՝ պայմանագրի ժամկետի ավարտի կապակցությամբ։ Նա կշարունակի իր խաղային կարիերան «Ուրալում»։
Խորենը մեր երիտասարդական թիմ էր եկել դեռևս հեռավոր 2011 թվականին։ Այս 15 տարիների ընթացքում նա ակումբի հետ անցել է բացարձակապես ամեն ինչի միջով՝ վերելքներ, վայրէջքներ, եվրագավաթային պատմական հանդիպումներ և վառ հաղթանակներ։ «Ռոստովի» մարզաշապիկով Բայրամյանն անցկացրել է 261 հանդիպում, դարձել 12 գոլի և 20 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Մենք ի սրտե շնորհակալություն ենք հայտնում Խորենին ամեն ինչի համար։ Մաղթում ենք մեծ հաջողություններ հետագա խաղային կարիերայում։ Շնորհակալությո՛ւն, լեգենդ»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստն Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2020 թվականին, մասնակցել 22 խաղի ու խփել 2 գոլ, սակայն 2023 թվականից հետո ազգային թիմ չի հրավիրվում»,- նշում է լրատվամիջոցը։