copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 24-06-2023

Մենք մտել ենք Ռոստով առանց մի կրակոցի. Պրիգոժին

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր ուժերը Դոնի Ռոստով են մտել առանց մի կրակոցի։ Այս մասին Պրոգոժինն ասել է իր հերթական ուղերձում։

«Ինչո՞ւ է մեզ աջակցում երկիրը։ Որովհետեւ մենք արդարության երթ ենք արել, մեզ սկզբում հարվածել են հրետանիով, իսկ դրանից հետո ուղղաթիռներով»,- ասել է նա։

Եվգենի Պրիգոժինը նշել է, որ իրենք առաջ են շարժվել առանց որևէ կրակոցի և չեն սպանել որևէ զինծառայողի։

«Եվ մենք գնացել ենք առանց կրակոցի, մենք ոչ մի ժամկետային ծառայողի չենք կպել, մենք ոչ մեկին ճանապարհին չենք սպանել։ Մեր ուղղությամբ աշխատել են ավիացիան, ուղղաթիռները, ինքնաթիռները։ Մենք մտել ենք Ռոստով առանց մի կրակոցի, մենք գրավել ենք շտաբի շենքը։
Մենք չենք խանգարել ոչ մեկի աշխատանքին։ Փողոցում կանգնած են մարդիկ, որոնք պարզում են «Վագներ» ՄՌԿ դրոշները։
Երբ տղաները ճանապարհի մյուս կողմում խանութներ են մտնում, մարդիկ խնդրում են չվճարել, որովհետև ցանկանում են մի ինչ-որ հաճելի բան անել։

Հնչում են կոմպլեմենտար խոսքեր։

ԶԼՄ-ներում տեղեկություն են տարածում ինչ-որ ականային արգելափակոցների մասին։ Երբ մենք առավոտյան եկանք այստեղ, մենք նկարեցինք շտաբի շենքի դարպասների կողքին ականապատված արգելափակոցը, որն անվարժ էին տեղադրել, և որը պարզապես ոչ պրոֆեսիոնալ և քիչ օգտակար մտահղացում է։ Ուստի այդ ականապատ արգելափակոցն էլ հենց մենք հանեցինք»,- նշել է Պրիգոժինը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում