Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը խոսել է իր դեմ հարուցված նոր քրեական վարույթի մասին:
«Գործն ուղղակի աբսուրդային է և կապված է իմ` Հայաստանից 3 օրով մեկնելու հետ։ Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես, որպես նախագահ, 2004 թ․-ին վավերացրել են կառավարության որոշումը։ Վերջ։ Չվավերացնելու տարբերակ Սահմանադրությունը չէր նախատեսում»,– մի քանի ԶԼՄ–ներին տված հարցազրույցում ասել է ՀՀ 2–րդ նախագահը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ միջնորդելով թույլ տալ քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ. միջնորդությունը բավարարվել էր, ապա արգելվել էր Քոչարյանի ելքը Հայաստանւց:
Տեսանյութը՝ այստեղ: