copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:23 19-06-2026

Անկարայում ՆԱՏՕ գագաթնաժողովը կլինի բեկումնային. Յաշար Գյուլեր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարություններով:

Վերջինս անդրադարձել է նաև հուլիսի 7-ից 8-ն Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։

Նախարարն ընդգծել է, որ Անկարայում կայանալիք գագաթնաժողովը սոսկ առաջնորդների հավաք չէ, այլ կարևոր բեկումնային կետ, որը կձևավորի դաշինքի ապագա ռազմավարական ուղղությունն ու հարմարվողականությունը՝ փոփոխվող անվտանգային միջավայրին։

Գյուլերն ներկայացրել է մաև Թուրքիայի դիրքն ու ներդրումը դաշինքի գործունեության շրջանակներում:

«Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի աշխարհագրական կենտրոններից մեկն է, այլև դաշինքի ռազմավարական մտքի ու օպերատիվ կարողությունների անբաժանելի մասը»:

Վերջինս նաև հավելել է, որ Անկարայի գագաթնաժողովի հաջողության կարևորագույն գործոններից մեկն էլ լինելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող «Վստահելի և արդյունքահեն առաջնորդական դիվանագիտությունը»։

Այս համատեքստում Թուրքիայի Պն նախարարն ընդգծել է հետևյալը. «Թուրքիան ունի յուրահատուկ կարգավիճակ՝ շնորհիվ ճգնաժամերի հաղթահարմանը միտված իր նպաստի, երկխոսության խողովակները բաց պահելու և տարածաշրջանային կայունությանն աջակցող մոտեցման»:

Աղբյուր՝ Ermenihaber

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է