copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:06 18-06-2026

ՀՕՊ-ը 13 ժամում ուկրաինական 234 անօդաչու է խոցել Ռուսաստանի մարզերի երկնքում. ՊՆ

ՀՕՊ միջոցները 13 ժամում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են ուկրաինական 234 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը:

«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 234 անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի, Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի և Ղրիմի Հանրապետության տարածքների օդում»,-ասված է հաղորդագրության մեջ: