Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:54 18-06-2026

Իրանն առայժմ պահպանում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առաջին պայմանները. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանն առայժմ պահպանում է ամերիկա-իրանական հուշագրի շրջանակում ձեռք բերված համաձայնագրի առաջին պայմանները, ներառյալ պայմանավորվածությունների ռազմական մասը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Ելույթ ունենալով Սպիտակ տանն անցկացված ճեպազրույցի ժամանակ՝ Վենսը նշել է, որ արդեն երկու գիշեր անընդմեջ իրանական կողմը հարձակումներ չի իրականացրել Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող նավերի վրա։

«Ռազմական առումով՝ իրանցիներն արդեն երկրորդ գիշերն անընդմեջ որևէ նավի ուղղությամբ չեն կրակել Հորմուզի նեղուցում։ Առայժմ նրանք կատարում են իրենց պարտավորությունները»,- ասել է նա։

Նա հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն իր կողմից կատարում է շրջափակման մասնակի չեղարկման հետ կապված պարտավորությունները։

«Շրջափակման հարցով. ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը թույլատրել է ավելի քան մեկ տասնյակ նավերի անցնել մեր ծովային շրջափակման միջով, և այսպիսով մենք ևս կատարում ենք համաձայնագրի վաղ փուլի մեր մասը»,- հավելել է Վենսը։

Նա հավելել է, որ իրավիճակի հետագա զարգացումը ցույց կտա՝ արդյոք կողմերը պատրա՞ստ են կատարել հուշագրի մյուս դրույթները։

«Այժմ կտեսնենք՝ արդյոք նրանք պատրա՞ստ են հետևել նախագահի խաղաղության ծրագրի հաջորդ փուլին»,- նշել է նա։

Ավելի ուշ Վենսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն զգալի ազդեցություն ունի Իրանի հետ բանակցություններում, սակայն արդյունքը մնում է անորոշ։

«Նրանք, անշուշտ, հասկանում են, որ Միացյալ Նահանգներն ունի ճնշման լուրջ լծակներ,- հայտարարել է նա։- Արդյո՞ք դա ի վերջո կհանգեցնի նրանց վարքագծի փոփոխությանը, ես չգիտեմ»։
Նա հավելել է, որ վարչակազմն անհրաժեշտ է համարում շարունակել համաձայնության հասնելու փորձերը, նույնիսկ եթե արդյունքը երաշխավորված չէ։

«Մարդիկ ասում են, որ իրանցիները երբեք չեն փոխվի։ Հնարավոր է՝ դա այդպես է, և այդ դեպքում նրանք գործարքից ոչ մի օգուտ չեն ստանա։ Բայց մի՞թե չարժե փորձել»,- եզրափակել է Վենսը։

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են