Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 19:18 18-06-2026

Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից

Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելու և ավարտելու եմ գործունեությունս ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում:

Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք որոշակի շտկումներ մտցրին որոշմանս մեջ:

Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ և գործկոմի անդամ Արմեն Նիկողոսյանը։

«Նախ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը մասնակցեց Եվրոպայի առաջնության խմբային փուլին, ինչն աննախադեպ արդյունք էր հայկական սպորտի համար: Այն հպարտությունը, որ մեր երկիրը վերջապես եվրոպական առաջատարների հետ նույն շարքում է, ինչպես նաև այդ օրերին ապրածս հուզմունքն ու էմոցիաները, մաղթում եմ բոլոր մարզասերներին:
Ապա տեղի ունեցավ էլ ավելի կարևոր ու շատերի համար անհավանական մի իրադարձություն. մեր երկիրը Վրաստանի հետ համատեղ իրավունք ստացավ կազմակերպելու նշանակությամբ աշխարհի երկրորդ խոշորագույն մրցաշարը՝ 2029 թվականի Աշխարհի Մ-20 տարեկանների եզրափակիչ առաջնությունը: Մեծ հաշվով՝ չէի էլ երազում, որ պաշտոնավարմանս ընթացքում անմիջական մասնակցություն կունենամ ոչ վաղ անցյալում անհասանելի թվացող նման միջոցառումներին: Բայց հիմա սա իրողություն է, պետք է գնալ նոր նպատակների հետևից, և ես մասնակցելու եմ հենց այս մրցաշարի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին։

Հետևաբար հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին:
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս համատեղ աշխատանքի համար։ Արձանագրելով, որ եղել են թե՛ հաջողություններ և թե՛ ձախողումներ՝ հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շատ դեպքերում հաշտ չեմ եղել կայացված որոշումների հետ, բայց մշտապես առաջնորդվել եմ հայկական ֆուտբոլի շահով՝ առաջնային համարելով հովանավորչության ու կոռուպցիայի բացառումը:

Կարող եմ փաստել, որ ՀՖՖ ներկայիս ղեկավարությանը հաջողվել է ամբողջապես արմատախիլ անել այդ երևույթները, և սա արդեն անշրջելի իրողություն է: Վստահ եմ՝ մոտ ապագայում կտեսնենք նաև ազգային հավաքականի վերելքը, ինչի համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Մեր երկրին ցանկանում եմ ամուր ու անսասան խաղաղություն, իսկ հայկական սպորտին ու ֆուտբոլին՝ նորանոր հաղթանակներ»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
17:04 Չկա հիմք, չկա խափանման միջոց. Դավիթ Բալայանի որոշման հետքերով․ փաստաբան
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան