Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 16:49 18-06-2026

Իհարկե, շատ ենք ուզում երեխաներ. դերասան Լևոն Մկրտչյանի կինը անկեղծացել է երեխա ունենալու մասին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական շոու-բիզնեսի քննարկվող զույգերից մեկի՝ դերասան Լևոն Մկրտչյանի ընտանիքում երեխաների թեման, ինչպես պարզվում է, շատ կարևոր ու առանցքային տեղ ունի: Դերասանի կինը՝ Էվելինան, ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հերթական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է իրենց անձնական կյանքին վերաբերող ամենանուրբ հարցերից մեկին:

Օգտատերերից մեկին հետաքրքրել է՝ արդյոք զույգը չի՞ ցանկանում երեխա ունենալ, ինչին ի պատասխան Էվելինան հանդես է եկել բավականին անկեղծ, հասուն ու մտածված գրառմամբ:

Էվելինան չի թաքցրել, որ այս հարցն իրականում հուզում է շատերին, և իրենք ևս անմասն չեն այդ ցանկությունից. «Այս հարցը շատերին է հուզում։ Իհարկե, շատ ենք ուզում։ Ես բազմիցս նշել եմ, որ իմ ու Լևոնի համար երեխաներն ամենալուսավոր էակներն են, բայց ժամանակակից աշխարհում երիտասարդները շատ ավելի հեռատես են, ու մեզ համար բոլոր քայլերը պիտի տրամաբանված ու արդարացված լինեն»:

Դերասանի կինը շեշտել է, որ երեխա ունենալու որոշումը չպետք է լինի էմոցիոնալ կամ հապճեպ, քանի որ այն իրենից մեծ պատասխանատվություն է ներկայացնում:

«Ես շատ բարձր պատասխանատվության զգացողություն ունեմ, հատկապես նոր լույս աշխարհ եկող երեխայի նկատմամբ։ Դա շատ լուրջ ու պատասխանատու քայլ է, որին առնվազն պիտի՝ գոնե կիսով չափ, հոգեպես, ֆիզիկապես, իրապես պատրաստ լինես»,— նշել է նա:

Հետևորդները բարձր են գնահատել Էվելինայի հասուն մոտեցումը՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում նման պատասխանատվության զգացումը միայն հարգանքի է արժանի:

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
17:16 Օրը ցերեկով, ինքնաձիգներով․ վերջին ամիսների ամենաաղմկահարույց կրակոցների քրոնիկոնը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին