Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 11:57 18-06-2026

Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը

Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Հունիսի 16-ին՝ ժամը 21.55-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դարբնիկ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում վագոն-տնակ է այրվում, կան տուժածներ։ Հինգ րոպե անց ստացվել է նոր ահազանգ։ Զանգողը հայտնել է, որ Դարբնիկ գյուղի դպրոցի դիմաց հարձակվել են իրենց վրա։

10 րոպե անց հաղորդում է ստացվել «Մասիս» բժշկական կենտրոնից․ դանակահարության հետևանքով ստացած վերքով բուժօգնության էր տեղափոխվել Դարբնկի գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնից մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 21-ին Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցում գտնվող հանրակացարանի բակում վիճաբանել են օտարերկրյա երեք քաղաքացիներ, ձեռքերով ու ոտքերով հարվածել միմյանց, և այդ ընթացքում 19-ամյա երիտասարդն իր մոտ եղած դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն։ Երիտասարդը նաև վնասել է մյուս երկուսի ավտոմեքենաները, այրել վեճի մյուս մասնակից 54-ամյա տղամարդուն պատկանող վագոն-տնակը։

Դանակահարողը, 54-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
14:55 Ներեցի կուրությունս՝ սիրուց ծնված. Զիրոյանի անկեղծ խոստովանությունը
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից