copy image url
Մամուլ 2 ամիս առաջ - 08:43 18-06-2026

Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ երեկ համայնքապետ, Սամվել Բաբայանի նախկին կուսակից, համայնքապետ դառնալուց հետո ՔՊ-ական դարձած Խաչատուր Անդրեասյանն ազատել է իր տեղակալ Բագրատ Զաքարյանին, որն Արամ Սարգսյանի կուսակիցն է։ Նա ընտրություններից հետո 2․5 տարի համայնքապետ աշխատեց, ապա էստաֆետը փոխանցեց Անդրեասյանին։

Այս համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն պարտվել է, որեւէ ուժ մեծամասնություն չի ստացել, ուստի պայմանավորվել էին ռոտացիոն սկզբունքով համայնքը կառավարել։ Ասում են՝ վերջին տարաձայնությունների պատճառն այն է, որ Բագրատ Զաքարյանն այս ընթացքում չի համակերպվել իր գահազուրկ վիճակի հետ եւ անընդհատ խորհուրդներ է տվել գործող քաղաքապետին, վերջինս ծանր է տարել այդ միջամտությունները։

Մեզ պատմեցին, որ մշտական վեճեր, կոնֆլիկտներ են եղել համայնքապետարանում, ի վերջո՝ Անդրեասյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա ազատել է ախոյանին։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բագրատ Զաքարյանը մտադիր է աշնանը սպասվող ընտրություններում կրկին առաջադրվել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում