copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:20 16-08-2025

Թեժ կրքեր ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ. Հրապարակ

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։ Թվում էր, թե հարցը լուծված է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը հլու-հնազանդ կատարեց Փաշինյանի sms-խնդրանքը` հրաժարվեց մանդատից, Փաշինյանի կողմից ստացել է իր հնազանդության վարձքը եւ ամիսներ անց նշանակվել տնօրենի տեղապահ, որպեսզի ձեւական մրցույթով էլ վերջնականապես նշանակվի տնօրեն: Սակայն պարզվում է` կրքեր են բորբոքվել այս պաշտոնի շուրջ։ Զեյնալյանից բացի, տնօրենի պաշտոնի համար առաջադրվել են նաեւ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը եւ առողջապահության ոլորտի ակտիվ քննադատ, մասնագիտությամբ բժիշկ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը: Որոշ տեղեկություններով՝ նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը փորձում են ազդեցություն գործել ընտրող հանձնաժողովի վրա եւ անցկացնել իրենց թեկնածուին` Նարեկ Վանեսյանին։ Նա 2018 թվականից զբաղեցնում էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարի պաշտոնը, որտեղից աղմուկով ազատվեց՝ Բժշկական համալսարանի դասախոսների հետ հավաքի ժամանակ ցուցաբերած անհավասարակշիռ պահվածքի համար: Բացի այդ, նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի` Իջեւանի ԲԿ տնօրենի պաշտոնում աշխատանքի տեղավորվելու համար գումար է պահանջել մի քաղաքացուց, իսկ ամենագլխավորը՝ քովիդի ժամանակ Արսեն Թորոսյանը նրան նշանակել էր առողջապահության կազմակերպիչ, Երեւանի կարանտինային վայրերի ղեկավար: Վանեսյանն այժմ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` զբաղեցնում է ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Բանն այն է, որ թե՛ Թորոսյանը, թե՛ Ավանեսյանը մշտապես հակամարտության մեջ են գտնվել Նարեկ Զեյնալյանի հետ, ոը, հավակնելով նախարարի պաշտոնին, քննադատում էր թե՛ նախկին, թե՛ գործող նախարարներին։ Հատկապես Թորոսյանը լուրջ պատճառներ ունի Զեյնալյանին խոչընդոտելու, քանի որ կարող են ջրի երես դուրս գալ քովիդի ժամանակ թույլ տրված չարաշահումները, քանի որ «Լուսավորիչն» ամենամեծ քովիդ-կլինիկան էր, եւ պետությունը հսկայական գումարներ է հատկացրել այդ ԲԿ-ին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում