Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 օր առաջ - 20:07 17-06-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը

Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն և թեմական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատության և ժողովուրդների միջև երկխոսության խթանման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների համար։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ կազմակերպության կողմից գործադրվող ջանքերին՝ ի նպաստ Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հիմնահարցերի բարձրաձայնման և միջազգային հարթակներում դրանց պատշաճ ներկայացման ուղղությամբ՝ հատկապես մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում։

Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, կրթադաստիարակչական և ազգապահպան առաքելության մասին՝ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին իր ծառայությունն է իրականացնում ի խնդիր հայորդիների հոգևոր կյանքի զորացման, ազգային միասնության ամրապնդման և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման։

Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության այցի նպատակը և վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը՝ զորակցելու Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին և ըստ ամենայնի նպաստելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով, որ տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ժողովուրդների իրավունքների հարգման և արժանապատիվ համակեցության սկզբունքների վրա։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան