Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:42 06-05-2026

Վեդիում անչափահաս քույրերի դեպքի առնչությամբ երկու անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2 անձի նակտմամբ:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Այսպես, Ա.Ե.-ի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):