Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 23:25 15-06-2026

Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել

Այսօր կեսօրից Լոռու մարզի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը՝ մեկը 13, մյուսը 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։ Երեխաները բռնի տեղահանված արցախցիներ են։

Այս մասին տեղեկանում ենք Նորություններ Արցախից ֆեյսբուքի էջից։

Հիշեցնենք, որ Լոռու մարզում ժամը 14:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ երեխա է ընկել Փամբակ գետը։ Հետո հայտնի դարձավ, որ 13-ամյա աղջկա հետ է եղել նաև նրա 7-ամյա հարազատ քույրը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այս պահին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են: Դրանք կվերսկսվեն առավոտյան 08:00-ին: